«Մասոնությունը հայոց մեջ» գրքի շնորհանդես

Հոկտեմբերի 2-ին Վանաձորի պետական համալսարում տեղի ունեցավ  պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի՝ «Մասոնությունը հայոց մեջ» խորագրով գրքի շնորհանդեսը։  Շնորհանդեսին ներկա էր նաև գրքի մեկենաս՝  «Հովսեփ և Կարոլին Նալբանդյան» հրատարակչական ընկերության հիմնադիր, գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրատարակիչ և բարերար Հովսեփ Նալբանդյանը։  Միջոցառման սկզբում Հովսեփ Նալբանդյանը խոսեց  սփյուռքում հայապահպանության գործընթացի մասին, կարևորեց հայկական դպրոցների առկայությունը սփյուռքում։ Ուանողները հնարավորություն ունեցան նաև իրենց հուզող հարցերը հղել Հովսեփ Նալբանդյանին։

ՎՊՀ պատմության ամբիոնի դասախոս պ.գ.թ., դոցենտ Յուրիկ Ղուլյանը  համապարփակ ներկայացրեց Ֆելիքս Մովսիսյանի հեղինակած՝ «Մասոնությունը հայոց մեջ»  գիրքը, շեշտելով, որ այն եզակի ուսումնասիրություն է և այն առանձհահատուկ է նրանով, որ  150 և ավել օտարալեզու գրականության ուսումնասիրություն է։

Շնորհավորում ենք Ֆելիքս Մովսիսյանին, ցանկանալով նորանոր մասնագիտական հաջողություններ։

Previous Article
Next Article