Մասնակցություն աշխատակիցների միջազգային վերապատրաստմանը Մարիբորի համալսարանում
ՎՊՀ-ի և Մարիբորի համալսարանի (Սլովենիա) միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ աշխատակիցների միջազգային վերապատրաստմանը մասնակցության համար։ Վերապատրաստման նպատակն է ընդլայնել երկու համալսարանների միջև համագործակցության շրջանակը, խթանել համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը։
Դիմումատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը մինչև ս/թ մարտի 31-ը ներառյալ․
Դիմում
TOEFL կամ IELTS միջազգային վկայական (առնվազն B1 մակարդակ) կամ միջազգային հավատարմագրված կազմակերպությունների կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող՝ պետության լիազոր մարմնի կողմից հաստատված և վավերացված փաստաթուղթ (լեզվի իմացության չափանիշը չի համարվում մրցութային ցուցանիշ ընտրության համար)։
Համապատասխան լեզվի բազային բարձրագույն կրթություն ունեցող վերապատրաստման համար հայտ ներկայացրած դիմորդները (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր; բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ովքեր վերջին 3 տարում մասնագիտական դասընթացներ են վարում համապատասխան կրթական ծրագրում) ազատվում են օտար լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց։
Մոտիվացիոն նամակ (մինչև 100 միավոր), գնահատում է ընտրող հանձնաժողովը և համարվում է մրցութային ցուցանիշ,
Ինքնակենսագրական տվյալներ (CV), չի համարվում մրցութային ցուցանիշ։
Հարցերի դեպքում դիմել միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն (foreign@vsu.am, +37498484063)։
