«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ» ՎՊՀ-ՈՒՄ

«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ» ՎՊՀ-ՈՒՄ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը Վանաձոր քաղաքի և Լոռու մարզի դպրոցների IX-ХII դասարանների աշակերտների և քոլեջների ուսանողների մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպում է «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»:

Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր մասնագիտություն կներկայացվի իր բովանդակությունը լուսաբանող ցուցադրական նյութերով և պարագաներով ձևավորված տաղավարով: Տաղավարները հնարավորություն կտան աշակերտներին յուրօրինակ ձևաչափով տեղեկանալու համալսարանի մասնագիտությունների առանձնահատկություններին, ընդունելության պայմաններին: Նրանք հնարավորություն կունենան կանխորոշելու իրենց նախնական մասնագիտական հետաքրքրություններն ու կարողությունները, կհանդիպեն պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, կծանոթանան համալսարանի ուսանողական առօրյային, ավանդական միջոցառումներին, կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մասնագիտությունների մասին աշակերտներին կտրամադրվեն նաև տեղեկատվական նյութեր:

Միջոցառման ընթացքը կուղեկցվի համալսարանի ուսանողների երաժշտական կատարումներով:

Միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 22-ին՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում՝ ժամը 15:00-17:00:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու  «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»-ին:

Previous Article
Next Article