«Եղիշե Չարենց-125» խորագիրը կրող ասմունքի մրցույթ Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում բուհ-դպրոց կապի շրջանակում անցկացվեց ասմունքի մրցույթ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Մրցույթի նպատակն էր բացահայտել օժտված դպրոցականներին, խթանել նրանց հետաքրքրությունները գրականության և ընթերցանության նկատմամբ: Ժյուրիի կազմում էին հանձնաժողովի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանը, բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյանը և բ.գ.թ., Էլֆիք Զոհրաբյանը:
«Եղիշե Չարենց-125» խորագիրը կրող ասմունքի մրցույթին մասնակցեց 89 աշակերտ՝ մարզի տարբեր բնակավայրերի դպրոցներից ու վարժարաններից: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Եղիշե Չարենցը՝ և՛ որպես սիրերգու, և՛ որպես հայրենասիրական տաղերի հեղինակ:
Մրցույթի ավարտին, ըստ չափորոշիչների, ընտրվեցին լավագույն ասմունքողները: Շնորհակալագրի արժանացան.
- Մարիետա Հարությունյանը՝ Կուրթանի, Օհանյանը Սարգիսը՝ Աքորու, Մելքոմյան Ազգանուշը՝ Լեռնապատի, Պողոսյան Նազանին՝ Շահումյանի, Ռամազյան Անահիտը՝ Վանաձորի №24 միջնակարգ դպրոցներից,
- Հովհաննիսյան Աշոտը և Մխիթարյան Լուսինեն՝ Վանաձորի №8, Դոխոլյան Աննան՝ Վանաձորի №20, Աղաջանյան Կարինան՝ Վանաձորի №3 հիմնական դպրոցներից,
- Հարությունյան Տաթևը՝ Տաշիրի, Կրիտյան Մերին՝ Վանաձորի №11, Ռևազյան Մարիաննան՝ Վանաձորի №13, Ապրեսյան Նարինեն և Ղուլինյան էլենը՝ Վանաձորի №5 ավագ դպրոցներից,
- Սեփխանյան Անահիտը՝ Ստեփանավանի №1 վարժարանից,
- Մանուկյան Մարիան՝ ՎՊՀ վարժարանից,
- Աղասարյան Սոֆիյան՝ Վանաձորի «Էվրիկա» դպրոցից:
Մրցույթի արդյունքների ամբողջական տեղեկատվությունը՝ հղումով
Գրիգորյան Էռնեստը՝ Վանաձորի №1, Վարդանյան Միլենան՝ Վանաձորի №25 հիմնական դպրոցներից և Հակոբյան Մոնիկան՝ ՎՊՀ վարժարանից, գրավեցին պատվավոր երրորդ հորիզոնականը:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեցին Ասլանյան Արամը՝ Աքորու, Մատինյան Անահիտը՝ Մարգահովտի միջնակարգ դպրոցներից և Առաքելյան Էրիկան՝ Ալավերդու №12 հիմնական դպրոցից: