Մասնագիտական նոր ձեռքբերումներ և տոնական տրամադրություն Վանաձորի պետական համալսարանում

Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի կողմից հուլիսի 8-ին Վանաձորի պետական համալսարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվեց «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող կրթական ծրագիրը(մոդուլը)»։

Միջոցառումը լի էր ջերմ ողջույններով, արվեստի գեղեցիկ կատարումներով և, ամենակարևորը, հպարտության պահերով։

Ծրագրի հաջող ընթացքն ու կարևորությունը բարձր գնահատեց ՎՊՀ ռեկտոր, պարոն Ծատուրյանը՝ շնորհակալություն հայտնելով կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավարին, բարձրակարգ դասախոսական կազմին և մասնակիցներին՝ պատասխանատվության ու մասնագիտական կատարելագործման ձգտման համար:

Միջոցառման տոնական մթնոլորտն էլ ավելի գեղեցկացրեց համալսարանի տաղանդաշատ պարային համույթը, որից հետո Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանի շնորհավորանքի խոսքից հետո իր ուղեկցությամբ մեկնարկեց ամենասպասված պահը՝ ռեկտորի կողմից հավաստագրերի հանձնումը ծրագրի 20 մասնակիցներին և 21 դասավանդողներին։

Previous Article
Next Article