«Լոռեցի անվանի գործիչներ» թեմայով հանրային  դասախոսություն

Մայիսի 19-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գրադարան-ռեսուրս կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանի հանրային դասախոսությունը՝ «Լոռեցի անվանի գործիչները» թեմայով։ Ներկա էին համալսարանի ռեկտորը, ռեկտորի խորհրդականը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Միջոցառման սկզբում համառոտ ներկայացվեցին պրոֆեսորի կենսագրությունն ու  գիտական ուղին։

Բանախոսն անդրադարձավ լոռեցի նշանավոր գործիչների կյանքին ու գործունեությանը՝ ընդգծելով նրանց ծանրակշիռ ներդրումը հայ հասարակական, սոցիալ-տնտեսական, մշակութային և գիտական կյանքի տարբեր ոլորտներում։

Դասախոսության ավարտին համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը գրքեր նվիրեց բանախոսին և շնորհակալություն հայտնեց բովանդակալից ու հետաքրքիր հանդիպման համար՝ հույս հայտնելով, որ պրոֆեսորի մասնակցությամբ դասախոսությունների այս շարքը կկրի շարունակական բնույթ։

Previous Article