Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանում էին Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաները
Մայիսի 15-ին ֆրանկոֆոնիայի շրջանակում Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի՝ ֆրանսերենը որպես օտար լեզու ընտրած սաներին ։ Այս տարի ճանաչողական այցի նպատակով ճեմարանի կողմից ընտրվել էր Վանաձորի պետական համալսարանը։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոոսքով ելույթ ունեցավ ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը։ Նա կարևորեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, կրթամշակութային համագործակցությունը, լեզուների ուսուցումը և երիտասարդների հետաքրքրվածությունը տարբեր մշակույթների նկատմամբ։
Հանդիպման ընթացքում ճեմարանի սաները ներկայացրին իրենց առօրյան, ուսումնական միջավայրը, ֆրանսերենի ուսումնառության առանձնահատկություններն ու ճեմարանական կյանքի հետաքրքիր դրվագները։
Իրենց հերթին համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները հյուրերին ներկայացրին Լոռու մարզի և Վանաձորի տեսարժան վայրերը, պատմամշակութային ժառանգությունն ու զբոսաշրջային ներուժը։ Ուսանողները նաև ներկայացրին Վանաձորի պետական համալսարանի պատմությունը, համալսարանական առօրյան և ուսանողական կյանքը։
Վանաձորի և ՎՊՀ-ի մասին տեղեկատվական ներկայացումից հետո ճեմարանի սաները մասնակցեցին համալսարանի կողմից կազմակերպված հետաքրքիր խաղին, որի ընթացքում պատասխանեցին թեմային առնչվող հարցերի։
Հանդիպումն անցավ ջերմ և համագործակցային մթնոլորտում։
