Լաբորատոր փորձեր ՎՊՀ-ում՝ համալսարանի հենակետային վարժարանի աշակերտների մասնակցությամբ
Բուհ-դպրոց կապի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի անալիտիկ քիմիայի լաբորատորիայում հյուրընկալվեցին Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի 11-րդ բ դասարանի (բնագիտական հոսք) աշակերտները՝ դասղեկ, քիմիայի ուսուցչուհի Նունե Դուրմիշյանի գլխավորությամբ:
Լաբորատոր փորձերը կատարեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս Անժելա Հովսեփյանը: Աշակերտները ականատես եղան «Ազոտի հայտնաբերում», «Ածխածնի և ջրածնի հայտնաբերում», «Սախարոզայի հայտնաբերում և հատկություններ», «Օսլայի հայտաբերում և հատկություններ», «Քիմիական ժամացույց» դիտարժան փորձերին: Այս փորձերի միջոցով աշակերտները ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները:
Լաբորատոր փորձերին ներկա էին նաև քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ, ք․գ․թ․, դոցենտ Արմինե Ղազարյանը և բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանը, ովքեր կարևորեցին նման հանդիպումների դերը աշակերտների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացման և մասնագիտական կողմնորոշման գործում: