«Կիլիկիան մեր սրտում է» խորագրով ինտելեկտուալ քվեսթ՝ «Պատմություն» մասնագիտության ուսանողների մասնակցությամբ
Դեկտեմբերի 21-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ «Կիլիկիան մեր սրտում է» խորագրով դասն անցկացվեց դասավանդման յուրօրինակ մեթոդով՝ խաղայնացում կամ, որ առավել հայտնի է, քվեսթ եղանակով:
Խաղը վարեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Հերիք Մաղաքելյանը, մասնակցեցին «Պատմություն» մասնագիտության առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները՝ հանդես գալով պատահականության սկզբունքով ձևավորված երեք խմբերում:
Դասի նպատակն էր քվեսթի միջոցով կրկնել Կիլիկիայի հայկական թագավորության մասին իմացածը, թարմացնել մոռացվածը: Ուսանողները հաջողությամբ իրականացրին իրենց առջև դրված խնդիրը: Վերջում «Այաս», «Կոռիկոս», «Վահկա» թիմերը ՈՒԳԸ-ի նախագահ Լիլիթ Հակոբյանի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ քվեսթ-ակումբ ինտելեկտուալ խաղին մասնակցության համար:
Շնորկալագրերի արժանացան նաև հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը՝ քվեսթ-ակումբ ինտելեկտուալ խաղին աջակցության համար, ուսանողներ Հասմիկ Գալստյանը, Հերիք Մաղաքելյանը՝ ՈՒԳԸ-ի շրջանակում կազմակերպվող իրադարձություններին ակտիվություն ցուցաբերելու համար:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6804-1024x954.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6806-1024x818.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6820-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6823-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6824-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6831-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6834-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6839-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6841-1024x625.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6842-1024x759.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6866-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6867-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6870-1-1024x935.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6870-1024x935.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6872-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6874-1024x756.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6880-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6882-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6884-1024x683.jpg)