Կարճաժամկետ շարժունության հնարավորություն ուսանողների համար Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում (Ռումինիա) 

ՎՊՀ-ի և Ռումինիայի Յաշի համալսարանի միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՎՊՀ-ի ուսանողների համար 2026-2027 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում։ 

Ծրագրին կարող են դիմել բակալավրի ավարտական կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները։

Ընտրված 2 ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու հյուրընկալող համալսարանում կարճաժամկետ ծրագրով։ 

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 16-ը։

Ուսանողների համար պահանջվող փաստաթղթեր.

  1. Դիմում  (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)
  2. Ակադեմիական տեղեկագիր (բոլոր ուսումնառության փուլերի գնահատականներով), (համարվում է  մրցութային ցուցանիշ)։
  3. Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL կամ IELTS կամ միջազգային ճանաչում ունեցող այլ փաստաթուղթ, անցողիկ շեմը՝ B1 մակարդակ- անցողիկ շեմը՝ 42 միավոր (TOEFL), 4.0 միավոր (IELTS)), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։

*Միջազգային ճանաչում ունեցող վկայական չներկայացնող ուսանողների համար կկազմակերպվի անգլերեն լեզվի ներբուհական թեստ։ Թեստի նմուշ-օրինակը նախապես կտրամադրվի դիմորդներին։ 

  • Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
  • Ինքնակենսագրական / CV (Europass ձևաչափով)։
  • Տեղեկանք՝  հաշմանդամություն կամ սոցիալապես անապահով կարգավիճակ ունենալու դեպքում։

Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ համալսարանի պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով՝ http://www.uaic.ro/en/։ 

Նախորդ տարվա հիմնական խտացված ծրագրերի թեմաներին (BIP) կարող եք ծանոթանալ կից։ Այս տարվա ծրագրերի թեմաները նույնպես կառնչվեն սույն ոլորտներին

-Համաշխարհային խաղի փոփոխողներ․ անվտանգության և ռազմավարական հաղորդակցության ուսումնասիրությունը գործնականում (Intensive Mixed Program –Global Game Changers: Exploring Security and Strategic Communication in Practice)

-Դիմակայունությունը սահմաններից անդին․ մարդու իրավունքները մարտահրավերներով լի աշխարհում (Resilience Beyond Borders: Human Rights in a Challenging World)

— Հոգեկան առողջությունն այսօր․ մարտահրավերներն ու հնարավորությունները թվային աշխարհում (Intensive Mixed Program – Mental Health Today: Challenges and Opportunities in a Digital World)

— Միջմշակութային ուսուցում, հաղորդակցություն և համագործակցություն թվային դարաշրջանում (Intensive Mixed Program – Intercultural Learning, Communication and Collaboration in the Digital Age)

— Կենսամոլեկուլային հորիզոններ․ կենսաբանական գիտությունների ոլորտում կայուն ապագայի կերտում (Mixed Intensive Program – Biomolecular Horizons: Building a Sustainable Future in Life Sciences)

Ներառված մյուս ծրագրերի թեմաներին ծանոթացեք այստեղ։

Previous Article