Հարգելի´ գործընկերներ,

Հարգելի´ գործընկերներ,

Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։ Ծրագիրը 3-4 տարվա բակալավրիատի կրթությամբ ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝

Ճարտարագիտություն

բարձր տեխնոլոգիաներ

ճարտարապետություն

դիզայն

 տնտեսագիտություն և կառավարում

Ծրագրի շրջանակներում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսուցման կողմնորոշման հարցում։

Ծրագրի 2022-2023 ուսումնական տարվա կրթաթոշակների հայտերի ընդունման մեկնարկն արդեն տրված է։ Հայտերն ընդունվում են ստորև նշված էլեկտրոնային հարթակի միջոցով՝ մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը:

https://investyourtalentapplication.esteri.it/sitoinvestyourtalentapplication/progetto.asp
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://bit.ly/3H0j3Uc

Previous Article
Next Article