«Հրաձգություն» դասընթացի մասնակիցները ստացան վկայականներ
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռ․ Սահակյանի նախաձեռնությամբ արվեստի և սպորտի ամբիոնը կազմակերպել էր ռազմամարզահայրենասիրական դասընթաց՝ «Հրաձգությունից» ։
2024 թվականին նոյեմբերի 19-ից անց է կացվել 44-ժամյա դասընթացը, որի ընթացքում համալսարանի ուսանողները տիրապետել են հրաձգության անվտանգության կանոններին, սովորել են կրակել օդամղիչ հրացանից կանգնած և հենված դրությունից, ծանոթացել են ավտոմատի մասերին և մարտական հատկություններին։
Որպես վերջնարդյունք՝ «Հրաձգության» դասընթացի մասնակից ուսանողները ձեռք բերեցին համապատասխան գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։
Դասընթացի ավարտին ուսանողները ստացան վկայականներ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին:


