6.03.2025 թ.-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը
Սույն թվականի մարտի 6-ին կայացավ «Վանաձորի Հ․ Թումանյան անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստը, մանրամասները հակիրճ ներկայացնում ենք ստորև։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց «Մասնագիտական վերջնարդյունքների ձևավորմանն ուղղված դասավանդման և ուսումնառության կիրառվող մեթոդների շարունակական վերանայման և ընդլայնման հնարավորությունները»:
Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ՝ Էրիկ Հարությունյանը ներկայացրեց ուսանողների կարիքները և խնդիրները:
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Ալբերտ Պողոսյանի Հրանտ Մաթևոսյանի «Տաշքենդ» վիպակի համաբարբառը հրատարակության երաշխավորելու հարցը:
Գիտական խորհրդի կողմից հաստատվեցին ներկայացված կարգերի և կանոնակարգերի փոփոխությունները:





