ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՐՈՒՅՑ ԱՐՓԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԱԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՀԿ ՍԵԿՏՈՐԻ ՄԱՍԻՆ
Ս/թ մայիսի 29-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի SMART CAFFE-ում հյուրընկալվել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը։ Հյուրը հակիրճ ներկայացրեց ուսանողներին իրենց կազմակերպության գործունեությունը, ֆինանսական աղբյուրները, ՀԿ-ի կողմից կազնակերպված համայնքային միջոցառումները։
Հատուկ անդրադարձ կատարվեց սոցիալական ձեռնարկատիրության էության նկարագրությանը, ՀՀ-ում սոցիալական ձեռնարկատիրության մասին կանոնակարգի հաստատման անհրաժեշտությանը և շատ այլ հարցերին։ Նպատակ ունենալով զարգացնել և վեր հանել Լուռու մարզի գյուղական համայնքի ներուժը՝ ՀԿ Կենտրոնը հիմնադրել է Դսեղում տեղակայված ՏՈւԿ-Տուրիզմի ուրույն կենտրոն սոցիալական ձեռնարկատիրությունը։ Նման տեղեկատվությունն ու փորձը հնարավորություն կտա ուսանողներին ներգրավվելու սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին և այդ ոլորտում ներկայանալու իրենց ուրույն նախագծերով:
Իմանալով Էրազմուս+ CONNECT նախագծի «Մրցունակ գիտելիքի ծրագրի» շրջանակներում իրականացվող դասընթացների մասին՝ հյուրը սիրով հայտնեց իր պատրաստակամությունը կրկին այցելել SMART CAFFE՝ խոսելու հրապարակային խոսքի գաղտնիքների մասին։