Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Հենրի Մատինյանի դասախոսությունների շարքը Մալագայի համալսարանում
Սույն թվականի մայիսի 13-18-ը Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Հենրի Մատինյանը «Էրազմուս+» նախագծի շրջանակում դասախոսություններով հանդես եկավ Իսպանիայի Թագավորության Մալագայի համալսարանում:
Տասը ակադեմիական ժամ տևողությամբ դասախոսություններն ընգրկեցին 19-20-րդ դարերի Ամերիկայի պատմության ու քաղաքականության տարաբնույթ թեմաներ, ինչպես երկկուսակցական (հանրապետական և դեմոկրատական) համակարգի ստեղծումը, Ջեքսոնյան ժողովրդավարությունը, այնպես էլ ստրկության և սևամորթների ու սպիտակների իրավահավասարության հիմնախնդիրները, ամերիկյան տեղաբնիկների արտաքսումները, ստրուկների ապստամբությունները և դրանց հետևանքները, ամերիկո-մեքսիկական պատերազմը, Ֆրանկլին Ռուզվելտի «Նոր կուրսի» քաղաքականությունը և այլն:
Դասախոսություններն անցկացվեցին Մալագայի համալսարանի փիլիսոփայության և գրականության ֆակուլտետի տարբեր խմբերի ուսանողների համար «Հյուսիսային Ամերիկայի պատմություն և քաղաքակրթություն» առարկայի համատեքստում: