Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հենակետային վարժարանի ուսուցիչների թափուր տեղերի համար

Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հենակետային վարժարանի Ռուսաց լեզվի (38 դասաժամ, երկու տեղ), Ֆիզկուլտուրայի (18 դասաժամ) ուսուցիչների թափուր տեղերի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

  • դիմում (ձև 1),
  • 1 լուսանկար 3×4 չափի,
  • բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (ձև 5),
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
    Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
    Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
    Փաստաթղթերն ընդունվում են մարտի 29-ից մինչև ապրիլի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
    Մրցույթը տեղի կունենա 2023 թ. ապրիլի 13-ին` ժամը 14:00-ին, Վանաձորի պետական համալսարանում, հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36: Տեղեկությունների համար զանգահարել (0322)42611, 093339027 հեռախոսահամարներով:
Previous Article
Next Article