Հանրակրթական ուսումնական հաստատության 2024 թվականի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման դասընթացներ
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է «Հանրակրթական ուսումնական հաստատության 2024 թվականի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման դասընթացներ»` ըստ հետևյալ բաժինների և մակարդակների (առկա և հեռավար)․
ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
- Տարրական և ձեռնահասության
- Տիրապետման
- Փորձագետի
ԲԱԺԻՆՆԵՐ
- Բաժին 2 «Դասընթացների և դասերի պլանավորում»
- Բաժին 3 «Դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառարկայական կապեր»
- Բաժին 4 «Ռեսուրսների կառավարում»
- Բաժին 5 «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում»
- Բաժին 6 «21-րդ դարի հմտությունների խթանում»
- Բաժին 7 «Սովորողների կարիքների բացահայտում»
- Բաժին 8 «Ոսումնառության գնահատում»
- Բաժին 9 «Ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողություններ»
- Բաժին 10 «Մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում»
- Բաժին 11 «Կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն»
- Բաժին 12 «Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություններ»
Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի էլեկտրոնային հասցեին ուղարկել հայտ՝ սահմանված ձևաչափին համապատասխան։
Հայտերը ընդունվում են սեպտեմբերի 11-ից սեպտեմբերի 25-ը ներառյալ։
ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն
Հեռախոսահամար՝ (0322) 4-18-53, 077 23-02-77
Էլեկտրոնային հասցե՝ vsureformstraining@gmail.com