ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)
Վանաձորի պետական համալսարանի և Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանների միջև կնքված Erasmus+ KA171 շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ դասավանդող աշխատակազմի համար:
Աշխատակիցների շարժունությունը ենթադրում է դասավանդում /առնվազն 8 դասաժամ, համալսարանի տարբեր բաժիններում/ ֆակուլտետներում ։
Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի անգլերենով դասավանդվող համապատասխան ֆակուլտետներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հայտադիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը ։
Մրցույթին դիմելու համար պահանջվող փաստթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։
Համաձայն Վանաձորի պետական համալսարանի «Ուսանողների, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության» կանոնակարգի թեկնածուների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41):