ՎՊՀ քոլեջում կմեկնարկի «Հայրենիքի ոգին» ծրագրիրը

Կարևորելով միջազգային համագործակցությունը՝ ՎՊՀ քոլեջը՝ տնօրեն Արևիկ Լոքյանի, դասախոսներ Սիրանուշ Թեմուրյանի, Էլլա Բեգլարյանի, ՌԴ Ստավրոպոլի մարզի Ստառոմարևկայի դպրոցի ուսուցիչներ Հասմիկ Հակոբյանի և Տատյանա Զատովայի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 18-ին իրականացրեց հեռուստակամուրջ։ Նպատակն է զարգացնել համագործակցությունը արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ՝ հնարավորություն տալով քոլեջի ուսանողներին փոխանակվել փորձով և ընդլայնել գիտելիքների շրջանակը:

Համագործակցությամբ մեկնարկելու է «Հայրենիքի ոգին» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվելու է «Միջազգային ուսանողական ակումբ»: Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Previous Article
Next Article