Գիտական խորհրդի նիստ 23.09.21
Գիտական խորհրդի հերթական նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ, օրակարգի հաստատմամբ:
Նախ հաստատվեց գիտխորհրդի 2021-2022 ուստարվա աշխատանքային պլանը, ապա 2022-2023 ուստարվա`մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցմամբ առկա ընդունելության մասնագիտությունների ցանկի, ընդունելության տեղերի և վարձավճարների մասին զեկուցեց կրթական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Ա. Գևորգյանը:
ՎՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հովսեփյանը ներկայացրեց ամբիոնների՝ 2020-2021թթ. ուստարվա գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության վերլուծությունը:
Բուհի իրավաբան Ք. Ղազարյանը քննարկման և հաստատման ներկայացրեց մի շարք կարգեր և կանոնակարգեր:
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր ընտրություններին: Դոցենտի գիտական կոչման համար դիմել էին «Օտար լեզուների և գրականություն» ամբիոնի ասիստենտ Գոհար Դոխոլյանը և «Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի ասիստենտ Գայանե Քանարյանը, իսկ պրոֆեսորի գիտական կոչման համար՝ ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Սերգեյ Հարությունյանը: Բոլոր 3 թեկնածուների անունները ներկայացվեցին փակ գաղտնի քվեարկության, որի արդյունքով մասնակիցները հաղթահարեցին մրցույթը: Գիտխորհրդի որոշմամբ փաստաթղթերը կուղարկվեն ԲՈԿ՝ հաստատման: