«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է հայագիտական խտացված դասընթաց
Ուշադրություն
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է հայագիտական խտացված դասընթաց` «Հնամյա և նորաշունչ հայոց լեզուն» վերնագրով
Դասընթացն անցկացնելու է բ.գ.թ., Լեյդենի համալսարանի գիտաշխատող Հրաչ Մարտիրոսյանը՝ սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ՝ ուսանողներին, շրջանավարտներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին հարմար գրաֆիկով:
Օրական 4-5 ժամ տևողությամբ դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին:
Հանրամատչելի ձևով կներկայացվեն հայոց լեզվի, մշակույթի ու դիցարանի ծագման և պատմական զարգացման ընդհանուր նկարագիրը՝ հնդեվրոպական նախալեզվի ակունքներից մինչև գրաբար ու բարբառներ (հատկապես՝ Արցախի ու Սյունիքի տարածաշրջանների), հայերենագիտությանն առնչվող այլ թեմաներ:
Հիմնատեքստը կուղեկցվի տեսողական նյութերով: Մեծ ուշադրություն է հատկացվելու վարժություններին ու գործնական աշխատանքներին։
Դասընթացի մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
Հարցերի դեպքում դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին:
Հեռ. /0322/ 4 18 53