2022Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2022Թ.  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  15-ԻՆ` ԺԱՄԸ  11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

1.Գիտական խորհրդի  2022-2023 ուստարվա  աշխատանքային պլանի քննարկում և  հաստատում:

Զեկ.՝ գիտքարտուղար Ս.Բեժանյան

2.2021-22 ուստարվա 2-րդ կիսամյակի արտադրական պրակտիկայի արդյունավետության վերլուծություն ըստ շահագրգիռ խմբերի:

Զեկ.՝ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա.Խաչատրյան

3.Կարգերի և կանոնակարգերի  քննարկում և հաստատում.

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 ուսումնական  տարվա ընդունելության ընթացակարգ:

Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան

4. 2022թ. հունիսի 30-ին  ՎՊՀ  գիտխորհրդում հաստատված  բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 2022-2023 ուստարվանից ներդրված ուսումնական պլանների փոփոխությունների հաստատում:

               Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան

5. Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի  դոցենտ  Վ.  Միրզոյանի՝ «Հոգեկան զարգացման հապաղում ունեցող երեխաների  գնահատում և աջակցություն»  ուսումնամեթոդական ձեռնարկի տպագրության երաշխավորելու  մասին:

Զեկ.՝ գիտքարտուղար Ս.Բեժանյան

Ծանոթություն.  ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 3 օր առաջ:

բ) Որոշումների  նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական գիտ. Գիտ.խորհուրդ –05.09.2022թ.:                                           

Գիտքարտուղար                                                  Ս.Բեժանյան

05.09.2022թ.

Previous Article
Next Article