«Հաղորդակցման հմտությունները սոցիալական մանկավարժի աշխատանքային գործունեության մեջ»

«Հաղորդակցման հմտությունները սոցիալական մանկավարժի աշխատանքային գործունեության մեջ»

     Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ Սեդա Բեժանյանը կազմակերպել էր բաց-դաս «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության  3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների համար «Հաղորդակցման հմտությունները սոցիալական մանկավարժի աշխատանքային գործունեության մեջ»  թեմայով։ Դասին մասնակցում էին մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ մ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը, դասախոս մ.գ.թ. Լուսինե Մարուքյանը։ 

Դասն անցկացվեց  ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ՝ օգտագործելով  սոցիալ-հոգեբանական օգնության մեթոդախմբերից՝ թրեյնինգի և գործնական խաղերի հարաբերակցությամբ, փոխկապվածությամբ  ու  փոխլրացմամբ:

Դասը վարեց ազատ դասընթացավար, փորձագետ Արշավիր Ղուկասյանը,որի ընթացքում քննարկվեցին հաղորդակցումը,  հաղորդակցման տեսակների եզրույթների բացատրությունները,  թե ինչն է կարևորվում հաղորդակցման ժամանակ և ինչն է խանգարում լիարժեք հաղորդակցմանը։

Արշավիր Ղուկասյանը հարցադրումով դիմեց մասնակիցներին, թե ինչն է կարևորվում հաղորդակցման  ժամանակ` միմյանց հասկանալը, թե՞ հաղթելը»։  Հնչեցին  տարբեր պատասխաններ, բայց ավելի պարզ հասկանալու համար կիրառվեց  գործնական խաղերի մեթոդը:

Հանդիպումը տպավորիչ էր և՛ տեղեկատվության մատուցման ձևով, և՛ լսարանում դասախոս-ուսանող հարաբերության անմիջականությամբ, և՛ գիտականորեն  ուսանողներին փոխանցված գիտելիքներով և ներկայացված փորձով։

«Սոցիալական մանկավարժություն»

մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողներ

Previous Article
Next Article