Հավաստագրեր և վկայականներ ստացան «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» կրթական ծրագիրն իրականացրած դասավանդողներն և մասնակիցները

2025թ.-ի փետրվարի 18-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում ամփոփվեց «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» կրթական ծրագիրը:

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը հավաստագրեր և վկայականներ շնորհեց «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» կրթական ծրագիրն իրականացրած դասավանդողներին և մասնակիցներին։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը։ Նա ընդգծեց, որ ծրագրի մասնակիցներն այժմ պատրաստ են նոր մարտահրավերների և իրենց գիտելիքներն ու հմտությունները կկիրառեն մասնագիտական գործունեության մեջ։

Շնորհավորում ենք դասընթացի մասնակիցներին, և ցանկանում, որ դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները նպաստեն մասնագիտական նոր հաջողությունների կերտմանը:

Previous Article
Next Article