«Հաշվապահական հաշվառման» դասընթաց
Սիրով տեղեկացնում ենք, որ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամը 2025 թվականի մարտի 20-ից կազմակերպում է «Հաշվապահական հաշվառման» դասընթաց: Դասերը կկազմակերպվեն ՎՊՀ-ի «Ձեռներեցության և նորարարությունների զարգացման (SMARTCAFFE)» կենտրոնում:
Դասընթացում ներառված են.
• Հաշվապահական հաշվառման հիմունքներ,
• ՀՀ հարկային օրենսդրություն,
• Ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
• «Taxservice», «e-invoicing», «JSignPdf», «ՀԾ» ծրագրերի պրակտիկ կիրառման հնարավորություն:
Ծրագրի տևողությունը երեք ու կես ամիս է,
ընդհանուր ժամաքանակը՝ 120 ակադեմիական ժամ,
դասընթացը կավարտվի գործնական աշխատանքների ներկայացմամբ,
ուսման արժեքը՝ 108000 դրամ, ՎՊՀ-ի ուսանողների և աշխատակիցների համար արժեքը կզեղչվի 15%-ով,
դասընթացը կվարեն ոլորտի լավագույն մասնագետները:
Ցանկացողները կարող են դիմել ընդհանուր բաժին կամ զանգահարել +37491384051 հեռախոսահամարով:
Արի՛ ՎՊՀ և դարձի՛ր ամենապահանջված մասնագետներից մեկը: