Հանրապետական 15-րդ երիտասարդական գիտաժողովի հրավեր
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսանողական գիտական ընկերությունը 2026թ. ապրիլի 30-ին կանցկացնի հանրապետական 15-րդ երիտասարդական գիտաժողովը՝ «Գիտական նորարարություններն ու երիտասարդության գիտական ներուժը» խորագրով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. մարտի 9-ը Ուսանողական գիտական ընկերության էլ․ փոստի հասցեին՝ (sss.vsu.am@mail.ru) ուղարկել գիտական հոդվածը և լրացնել մասնակցության հայտը՝ (https://forms.gle/SmcG7HD9JXhicFvd6):
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ. դրական արդյունքի դեպքում կհաստատվի հայտատուի մասնակցությունը։
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու դեպքում տպագրվելու են «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։
Գիտաժողովը նախատեսվում է անցկացնել հետևյալ ուղղություններով․
• Պատմություն
• Իրավագիտություն
• Հայ բանասիրություն
• Օտար լեզուներ և գրականություն
• Տնտեսագիտություն
• Մանկավարժություն
• Հոգեբանություն և սոցիոլոգիա
• Փիլիսոփայություն
• Արվեստագիտություն
• Բնագիտություն և աշխարհագրություն (սերվիս)
• Կենսաբանություն և քիմիա
• Ֆիզիկա
• Մաթեմատիկա և ինֆորմատիկա
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Գիտական հոդվածներն անհրաժեշտ է ներկայցնել հետևյալ չափորոշիչներով՝ (https://bit.ly/3XV6Vwv)։
Հարցերի դեպքում զանգահարել ՈՒԳԸ նախագահ Գոհար Դավթյանին՝ 098421105 հեռախոսահամարով։
