Համագործակցության հուշագրի ստորագրում Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և Մալայզիայի միջազգային մշակութային հաղորդակցության կենտրոնի միջև
Հուլիսի 28-ին առցանց ձևաչափով ստորագրվեց համագործակցության հուշագիր «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և Մալայզիայի միջազգային մշակութային հաղորդակցության կենտրոնի (ICCCM – International Cultural Communication Center) միջև։
Պաշտոնական միջոցառմանը ներկա էին Մալայզիայի կենտրոնի ներկայացուցիչներ կառավարիչ-տնօրեն Լու Հյու Աննը, տարածաշրջանային մենեջեր Նասրիդինի Ասլիդինը, և բիզնեսի զարգացման գծով մասնագետ Արիննա Էրիզա Բինտի Թարմիզին։ ՎՊՀ-ից ստորագրման արարողությանը մասնակցեցին ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատությանը, միջազգայնացման գծով ռեկտորի խորհրդական Լուսիկ Վարդանյանը, միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանը, կրթական բարեփոխումների, շարունակակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանը և միջազգային համագործակցության և դրամաշնորհների խթանման մասնագետ Անժելա Տեր-Մովսիսյանը։
ՎՊՀ-ի ռեկտոր արմեն Ծատուրյանը ոջունեց գործընկերներին՝ նշելով, որ ՎՊՀ-ն հիմնականում համագործակցել է Եվրոպական և ԱՊՀ երկրերի հաստատությունների հետ և արևելյան կազմակերպության հետ համագործակցության սկիզբը կարևոր ռազմավարական քայլ է համալսարանի համար։
Հուշագրի ստորագրմանը հաջորդեց աշխատանքային քննարկում, որի ընթացքում կողմերը անդրադարձան հետագա համագործակցության հիմնական ուղղություններին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում առավել մանրամասն քննարկել համատեղ ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հուշագրի դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցերը։


