Գուգարքի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան
Մայիսի 13-ին բուհ-դպրոց կապերի շրջանակներում Վանաձորի պետական համալսարան այցելեցին Գուգարքի Հովհ․ Շիրազի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ նախագծային աշխատանքի շրջանակներում փորձեր և ուսումնասիրություն կատարելու նպատակով:
Կատարվեցին ասկորբինաթթվի (վիտամին C-ի) հայտնաբերման, դրա քանակական և որակական վերլուծության, կեչու եթերային յուղի ստացման փորձարարական աշխատանքներ, որոնք իրականացրին քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոսներ ֆ.մ.գ.թ., դոցենտ Մարտուն Թովմասյանը, Մարիամ Բախչինյանը և դեղագործական քիմիա կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհիներ Մարիամ Վարտանովան և Էդվինա Մակարյանը։
Այցը իրականացվեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ՝ Արմինե Ղազարյանի աջակցությամբ:




