«Ազգային գրադարանային շաբաթ 2026»․ «Գրքի ուղին գրադարանում» խորագրով աշխատարան

Ապրիլի 16-ին Վանաձորի պետական համալսարանի գրադարան-ռեսուրս կենտրոնում «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակում իրականացվեց «Գրքի ուղին գրադարանում» խորագրով աշխատարան, որին մասնակցեցին «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության «Երկրորդ օտար լեզու/գերմաներեն» դասընթացին հաճախող 4-րդ կուրսի  ուսանողները։

Աշխատարանը կազմակերպվել էր գրադարանի աշխատակիցների և օտար լեզուների  և գրականության ամբիոնի բ․գ․թ․, դոցենտ Գ․ Դոխոլյանի ուղղորդմամբ՝ նպատակ ունենալով ուսանողներին ներկայացնել գրքի՝ գրադարանային միավոր դառնալու ամբողջական գործընթացը։ Մասնակիցները ծանոթացան գրքի մշակման փուլային աշխատանքներին՝ սկսած գրադարան մուտք գործելու պահից մինչև վերջնական հաշվառումը։

Գործնական աշխատանքի ընթացքում ներկայացվեցին և կիրառվեցին գրքի գրանցման գործընթացը գրքամատյանում, ինչպես նաև ավանդական և էլեկտրոնային քարտագրման սկզբունքները։ Ուսանողները հնարավորություն ունեցան անմիջականորեն մասնակցելու գրադարանային մշակման աշխատանքներին։

Միջոցառումը նպաստեց ուսանողների՝ գրադարանային գործի արդի մեթոդների և գործիքների կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ 

Previous Article
Next Article