Գրադարան (կառուցվածք)
Գրադարան
Վարիչ Գաբոյան Գոհար Ստեփանի
հեռ. (+374.322) 4-18-54 կամ 4-18-55 (ներքին 151 )
Տոնոյան Նարե Ալբերտի — մատենագետ
Այվազյան Թինա Սեյրանի — գրադարանի ԷՀՄ օպերատոր
Մելիքսեթյան Սվետլանա Նորայրի — գրադարանավար
Ղուկասյան Գոհար Ժիրայրի — գրադարանավար
ՎՊՀ գրադարանը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է:
Գրադարանն ունի համակարգված հավաքածու և իրականացնում է՝
- տեղեկատվական, գիտա-կրթական և մշակութային գործունեություն,
- գրական-տեղեկատվական սպասարկում համալսարանի ընթերցողական համակազմին` արդի գրադարանավարության և բուհական պահանջներին համապատասխան,
- գադարանային հավաքածուների համալրում և դասակարգում՝ գիտաուսումնական գործընթացներին համապատասխան,
- մատենագիտական ցանկերի կազմում՝ տեղեկատվության տրամադրման ժամանակակից ձևերի ու մեթոդների ներդրմամբ:
Գրադարանի հավաքածուները համալրվում են.
- համալսարանի բյուջեից հատկացված միջոցներով գրքագնում իրականացնելու եղանակով,
- այլ բուհերի, հրատարակչությունների, օտարերկրյա դեսպանությունների, անհատ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների կողմից կատարվող նվիրատվությունների շնորհիվ:
Գրադարանը բաժանորդագրված է՝
պարբերական հրատարակություններ.
- «Կրթություն» շաբաթաթերթ,
Էլեկտրոնային պաշարներ.
- «Իրտեկ» էլեկտրոնային իրավական-տեղեկատվական համակարգ:
Գրքի սպասարկումն իրականացվում է.
- Էլեկտրոնային քարտադարանի և գրքի հեռահար պատվերի ծրագրի շնորհիվ՝ էլեկտրոնային պահանջաթերթիկի միջոցով:
- ՎՊՀ էլեկտրոնային գրադարանի ծրագրի շնորհիվ ՝ ինքնագրանցման և ինքնուրույն փնտրում իրակակացնելու եղանակով:
Ընթերցասրահի գիտա-տեղեկատվական հագեցվածությունը.
- ավելի քան 3000 անուն գրականություն,
- միաժամանակ մոտ 60 ընթերցող սպասարկելու հնարավորություն,
- ինտերնետ հասանելիություն ապահովող 10 համակարգիչ,
- տեսապրոյեկտոր,
- անվճար WiFi կապ:
Գրադարանը կազմակերպում է.
- ուսումնա-ճանաչողական սեմինար-հանդիպումներ,
- գիտա-մշակութային ուղղվածությամբ միջոցառումներ:
Գրադարանը համագործակցում է.
- հանրապետական և մարզային գրադարանների հետ,
- բուհական գրադարանների հետ,
- հայաստանյան հրատարակչությունների հետ:
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանն ստեղծվել է 1969 թ. հունիսի 9-ին՝ որպես Կիրովականի մանկավարժական ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանում:
Գրադարանը ղեկավարել են Վլադիկ Մարտիրոսյանը (1969-1994 թթ.), Քրիստինե Զատիկյանը (1994-2007 թթ.), (բ. գ. թ., դոցենտ Վալերի Փիլոյանը (2007-2013 թթ.), պ. գ. թ., դոցենտ Արթուր Մելիքյանը (2013-2020 թթ.): 2020 թ. գրադարանի վարիչն է Գոհար Գաբոյանը:
Հիմնադրման պահին գրադարանի գրքային ունեցվածքը կազմել է 110 հազար միավոր գիրք: Տասնամյակների ընթացքում գրաֆոնդը էական փոփոխություններ է կրել. մի կողմից այն զտվել է, մյուս կողմից՝ համալրվել գիտակրթական պահանջներին համապատասխան նոր գրականությամբ: Ներկայում գրադարանի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 139.000 միավոր գիրք, որի գրեթե կեսը ուսումնագիտական է:
Գրադարանում առկա ավելի քան 2000 հնատիպ և արժեքավոր գրքերը պահվում են հատուկ պայմաններում և առանձնացված ֆոնդում:
Գրադարանի հավաքածուները համալրվում են համալսարանի բյուջեից հատկացված միջոցներով գնման, ինչպես նաև այլ բուհերի, հրատարակչությունների, օտարերկրյա դեսպանությունների, անհատ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների կողմից կատարվող նվիրատվությունների շնորհիվ:
Գրադարանը բաժանորդագրության միջոցով ստանում է պարբերական հրատարակություններ: 2020 թ. ուստարվանից գրադարանը բաժանորդագրված է նաև «Իրտեկ» էլեկտրոնային իրավական-տեղեկատվական համակարգին:
Գրադարանն ունի մեկ ընթերցասրահ՝ մոտ 3000 միավոր գրականությամբ, որտեղ միաժամանակ կարող են սպասարկվել 60 ընթերցողներ: Գրադարանային ծառայությունների արդիականացման շրջանակներում ընթերցասրահը համալրվել է ինտերնետ հասանելիություն ապահովող համակարգիչներով, տեղադրված է տեսապրոյեկտոր, գործում է անվճար վայֆայ (WiFi) կապ:
Գիրքը պատվիրվում է էլեկտրոնային պահանջաթերթիկի միջոցով: Այն իրականացվում է 2017 թ. գործող էլեկտրոնային քարտադարանի և գրքի հեռահար պատվերի ծրագրի շնորհիվ: Վերջինս ստեղծվել է բուհի միջոցներով և մեր գրադարանի պահանջներին համապատասխան հնարավորություններով: Էլեկտրոնային քարտադարանից օգտվելու կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ուղեցույց-բուկլետից կամ տեղում:
2015 թ. գործում է ՎՊՀ էլեկտրոնային գրադարանը: Այն պարունակում է 53 մասնագիտությունների հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն ավելի քան 10.000 գիրք:
ՎՊՀ-ի գրադարանի ծառայություններից օգտվելու իրավունք ունեն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները, աշխատակիցները, ՎՊՀ քոլեջի ուսուցիչներն ու սովորողները, ՎՊՀ հենակետային վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները (վերջիններս գրադարանավարի միջոցով):
Այլ բուհերի ուսանողներն ու անհատ քաղաքացիները կարող են օգտվել գրադարանի ծառայություններից գրադարանի ղեկավարության թույլտվութամբ:
Գրադարանը պարբերաբար կազմակերպում է ուսումնաճանաչողական սեմինար-հանդիպումներ, գիտամշակութային ուղղվածությամբ միջոցառումներ, համագործակցում հանրապետական ու բուհական գրադարանների և հրատարակչությունների հետ: