Վանաձորի պետական համալսարանում կայացավ հերթական գիտխորհրդի նիստը
Մարտի 28-ին տեղի ունեցավ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը: Նախ հաստատվեց օրակարգը:
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների և երիտասարդ հետազոտողների ներգրավվածության վերաբերյալ զեկուցում, որն ընդունվեց ի գիտություն:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի զեկույցը՝ բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի վերլուծություն` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ևս ընդունվեց ի գիտություն:
Գիտխորհրդի կազմը հաստատեց 2024-2025 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական պլանները:
Նիստին հավանության արժանացավ բնական գիտությունների ֆակուլտետի քիմիայի և կենսաբանության ամբիոնի կողմից թողարկվող, առկա բաժնի 2024-2025 ուսումնական տարվանից ներդրվող 011401.00.7- «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության 011401.02.7 «Քիմիա» կրթական ծրագրի մագիստրատուրայի 1,5 տարի տևողությամբ ուսումնական պլանի հաստատման հարցը:
Գիտխորհրդին քննարկվեցին և հաստատվեցին 2023-2024թթ. ուսումնական տարվա գիտական խմբերի հայտերը:
Համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը ներկայացրեց ՎՊՀ ուսանողության և ՊԴ կազմի կարիքների մասին վերլուծություն։ Այն ընդունվեց ի գիտություն:
Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրեց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտներ Լուսինե Մարուքյանի և Անահիտ Ստեփանյանի՝ դոցենտի գիտական կոչման հայցման համար համապատասխան փաստաթղթերը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Լուսինե Մարուքյանին և Անահիտ Ստեփանյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում: