Գիտելիքի և դպրության տոնը՝ ՎՊՀ հենակետային վարժարանում

Գիտելիքի և դպրության տոնը՝ ՎՊՀ հենակետային վարժարանում

2022-23 ուսումնական տարվա մեկնարկը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հենակետային վարժարանում ևս ազդարարվեց պետական և բուհական օրհներգերից հետո: Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ վարժարանի բակում հավաքված աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և հյուրերին նախ շնորհավորեց ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ ՎՊՀ հենակետային վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանն առանձնահատուկ շնորհավորեց վարժարան ընդունված բոլոր 150 աշակերտներին՝ նորամուտի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բովանդակալից ուսումնառություն, նոր գիտելիքներով և հմտություններով վերազինվելուն նպատակաուղղված տարիներ:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորին՝ աշնան առաջին և գիտելիքի օրվա առթիվ՝ ցանկանալով, որ գիտելիքը լինի այն հզոր ուժը, որին ապավինելով՝ կարելի է նվաճել ցանկացած, նույնիսկ՝ անհնարին թվացող բարձունք:

Previous Article
Next Article