ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

     Վանաձորի  Հ. Թումանյանի  անվան  պետական  համալսարանը  հայտարարում  է  հայցորդների  2022-2023  ուստարվա  ընդունելություն (վճարովի,  առանց  բանակից  տարկետման  իրավունքի) ՝ հետազոտողի  կրթական  ծրագրով  ուսանելու  համար:

     Դիմումներն ընդունվում են մինչև ս. թ. սեպտեմբերի 20-ը:

     Հայցորդությունը ձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում ՝ Համալսարանի ռեկտորի անունով
  2. Բակալավրի և մագիստրոսի (կամ դիպլոմավորված մասնագետի) դիպլոմների և դրանց հավելվածների պատճեններ (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
  3. Անձնագրի պատճեն
  4. Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակ կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ (20-25 մեքենագիր էջ): Կարելի է ներկայացնել նաև հոդվածները կամ դրանց առանձնատիպերը
  5. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի)
  6. Քաղվածք` աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):

Մանրամասների համար կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով  https://old.vsu.am/kanonakarger%2031/aspirant.pdf, կամ դիմել ՎՊՀ Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին:

  հեռ.` 0322 418 -53, լրացուցիչ` 146:

Previous Article
Next Article