Գիտամեթոդական սեմինար՝ «Ենթանտառի տեսակային կազմի փոփոխությունը Լոռու մարզի անտառային տարածքներում կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում» թեմայով
Մայիսի 29-ին Վանաձորի պետական համալսարանում կ․,գ․,դ․, պրոֆեսոր Զարուհի Վարդանյանն անցկացրեց գիտամեթոդական սեմինար՝ «Ենթանտառի տեսակային կազմի փոփոխությունը Լոռու մարզի անտառային տարածքներում կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում» թեմայով։
Զ․ Վարդանյանը ներկայացրեց ներկա պահին միջին ջերմաստիճանի աճը, 2020-2050 թթ․ Վանաձորում կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների ցուցանիշները, Լոռու մարզում վերջին 50 տարիներին բոլոր եղանակներին ջերմաստիճանի նկատվող և շարունակվող բարձրացումը։ Խոսեց Լոռու մարզի տարածքում կլիմայի փոփոխության հետ կապված ենթանտառի տեսակային կազմի փոփոխությունների, 20-րդ դարի 90-ականների զանգվածային անտառահատումների հետևանքների և վերջին 30 տարիների ընթացքում անտառի բնական վերականգնման գործընթացների մասին։
Ներկայացրեց նաև Վանաձորի շրջակա անտառային համակեցությունների ենթանտառի տեսակային կազմում դոմինանտող բուսատեսակները։






