2019-2024 թթ. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտական տեղեկագրերը հասանելի են eLibrary-ում
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական տեղեկագրի՝ Հումանիտար և հասարակական գիտությունների, ինչպես նաև Բնական և ճշգրիտ գիտությունների 2019-2024 թթ. համարները այժմ հասանելի են eLibrary գիտական էլեկտրոնային գրադարանում:
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հովսեփյանի այս կարևոր նախաձեռնությանը աջակցել է «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինա Ուսուբովան՝ իր կամավորական աշխատանքով։ Նշված աշխատանքների համար համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նրան շնորհեց հավաստագիր՝ կամավորական ներդրման համար:
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/12/P1047649-1024x845.jpg)