ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ 

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հրավիրում է բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կազմակերպած «Մաթևոսյանական արձագանքներ-4» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված գրող Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանին: Գիտաժողովը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 9-ին և 10-ին։ Գիտաժողովին ներկայացված և խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած հոդվածները կտպագրվեն «Մաթևոսյանական արձագանքներ-4» ժողովածուի մեջ։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը ուղարկել մասնակցության հայտ, իսկ զեկուցումներն ուղարկել մինչև սեպտեմբերի 30-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ poghosyanalbert@mail.ru:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 654995, 093 338996:

Ի գիտություն հոդվածները տպագրվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, մանրամասները հղումով։

Previous Article
Next Article