Վանաձորի պետական համալսարանում մեկնարկել է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը
Սեպտեմբերի 21-ից Վանաձորի պետական համալսարանում մեկնարկել է «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» կրթական ծրագիրը: Դասընթացները իրականացվելու են բուհի լավագույն դասախոսների կողմից: Մասնակիցներին ողջունեց և ծրագրի կառուցվածքը ներկայացրեց Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար մ.գ.թ. դոցենտ Վ. Նազարյանը: