Հարգելի՛ՎՊՀ դասախոս,

Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է նորարարական մեթոդներով դասավանդման և տեսաձայնագրված դասի «Գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթ։ Մրցույթը կազմակերպվում է  համաձայն  «Վանաձորի    Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում  նորարարական մեթոդներով դասավանդման և տեսաձայնագրված դասի  «Գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման, անցկացման կարգի» (ընդունված  23․09․2021թ․Գիտխորհրդի նիստում, հաստատված 29․09․2021թ․ռեկտորի թիվ 973 Ն/Մ հրամանով) (https://old.vsu.am/xar@/%D4%B4%D5%A1%D5%BD%D5%AB%20%D5%A3

%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D

6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-2021.pdf

Մրցույթի նպատակն է նպաստել դասավանդման ընթացքում նորարարական մեթոդների կիրառմանը և  կատարելագործմանը, լավագույն փորձի տարածմանը:

Մրցույթին մասնակցելու նպատակով թեկնածուն պետք է ներկայացնի ներքոհիշյալ փաստաթղթերը․

  • Դիմում
    • Ինքնակենսագրություն (CV)
    • Գնահատման ներկայացված դասընթացի ուսումնամեթոդական փաթեթը
    • Դասընթացի ժամանակ կիրառվող նորարական մեթոդ/ներ/ի ցանկը և հակիրճ նկարագրությունը դասավանդման համապատասխան փուլում արդյունավետության բարձրացման վերաբերյալ /յուրաքանչյուր մեթոդի համար 1 էջի սահմաններում/:
    • Տվյալ դասընթացի ուսումնամեթոդական փաթեթում նշված մեթոդ/ներ/ի կիրառությամբ 1 դասի տեսաձայնագրություն կրիչով կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեով:
    • Ուսանող/ներ/ի աշխատանք/ներ, որոնք կատարվել են ներկայացված մեթոդի կիրառության արդյունքում (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու նպատակով դիմումը և կից փաստաթղթերը (էլեկտրոնային կամ թղթային տարբե­րակով) կարող եք ներկայացնել բուհի ընդհանուր բաժին(info@vsu.am ) մինչև ս/թ դեկտեմբերի 29-ը։

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև 2023թ․ հունվարի 10-ը:

Previous Article
Next Article