Հանդիպում eatn’act ռեստորանային ցանցի համահիմնադիր Մովսես Մակարյանի հետ
Նոյեմբերի 11-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի SMART CAFFE Զեռներեցության և նորարարությունների զարգանցման կենտրոնում հյուրընկալվեց eatn’act ռեստորանային ցանցի համահիմնադիր, Ավստրալիայում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Մովսես Մակարյանը։ Ծնունդով վանաձորցի Մովսեսը սովորել է Սինգապուրում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում:
eatn’act-ը fast-casual ռեստորանների ցանց է և տարբերվում է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ:
ՎՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում Մովսես Մակարյանը խոսեց իրենց կազմակերպության հաջողությունների, նոր բիզնես հիմնելու գաղտնիքների, մարքեթինգային քայլերի, բիզնեսի առաջխաղացման մասին։
Այնուհետև հյուրը պատասխանեց հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ փափուկ հմտությունների, թիրախային լսարանի, գործընկերների և բիզնեսի որոշ գաղտնիքների մասին: