Դիլիջանի 4-րդ հիմնական դպրոցի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան
Ապրիլի 22-ին Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Քնար Հովսեփյանի ուղեկցությամբ 9-րդ դասարանի 11 աշակերտներ նախագծային աշխատանքի շրջանակներում փորձեր և ուսումնասիրություն կատարելու նպատակով այցելեցին Վանաձորի պետական համալսարան։
Ուսանողների և աշակերտների համատեղ համագործակցությունն իրականացվեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ ք.գ.թ., դոցենտ Արմինե Ղազարյանի կողմից։
Արմինե Ղազարյանի նախաձեռնությամբ աշակերտները շրջայց կատարեցին քիմիայի և կենսաբանության ամբիոնի գիտահետազոտական ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում։
Կատարվեց վիտամին C-ի հայտնաբերման, դրա քանակական, որակական վերլուծության փորձարարական-հետազոտական աշխատանք՝, որը իրականացրեցին քիմիա և կենսաբանության ամբիոնի դասախոսներ ֆ.մ.գ.թ., դոցենտ Մարտուն Թովմասյանը, Մարիամ Բախչինյանը և դեղագործական քիմիա կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհիներ՝ Վիտալինա Սամսոնովան, Էդվինա Մակարյանը և Մարիամ Վարտանովան։





