2025Թ. ՄԱՅԻՍԻ 08-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕՐԱԿԱՐԳ
1․ Զեկուցում մասնագիտական կողմնորոշման, իրազեկման և դիմորդների հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ:
Զեկ․` գիտահետազոտական աշխատանքների
և նորարարությունների և համագործակցության
բաժնի ղեկավար Ա․Հարությունյան
2․Հաղորդում ուսանողների ինքնուրույն աշխատանքների նոր արդյունավետ ձևերի վերաբերյալ:
Զեկ․` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Լ․Կոստանդյան
3․Զեկուցում ՄԿԾ-ների արտաքին գնահատման վերաբերյալ՝ հիմնված գործընկերային գնահատման վրա։
Զեկ․` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Լ․Կոստանդյան
4․ Ուսանողների շրջանում իրավունքների պաշտպանության մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման վերլուծություն:
Զեկ․` ՎՊՀ ՈՒԽ նախագահ Է․Հարությունան
5․ Առկա ուսուցման համակարգի 2025-2026 ուսումնական տարվանից ներդրվող բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ուսումնական պլանների հաստատում․
5.1.Բնական գիտությունների ֆակուլտետի «Քիմիայի և կենսաբանության» ամբիոնի կողմից թողարկվող «Մասնագիտական մանկավարժություն՝ Ֆիզիկա» (011401.04.6) մասնագիտության առկա ուսուցման համակարգի 2025-2026 ուսումնական տարվանից ներդրվող բակալավրի կրթական ծրագրի ուսումնական պլանի նախագիծ։
5․2․Բնական գիտությունների ֆակուլտետի «Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի կողմից թողարկվող «Մասնագիտական մանկավարժություն՝ Մաթեմատիկա» (011401.05.7) մասնագիտության առկա բաժնի 2025-2026 ուսումնական տարվանից ներդրվող մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսումնական պլանի նախագիծ։
Զեկ․` բնական գիտությունների ֆակուլտետի դեկան՝ Հ.Ֆ.Գրիգորյան
6. «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2025/2026 ուստարվա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով (առկա) ընդունելության մասնագիտությունների ցանկի, վարձավճարների և ընդհանուր տեղերի (անվճար, վճարովի) քանակի հաստատում:
Զեկ․` կրթական բարեփոխումների և
վերապատրաստման կենտրոնի ղեկավար՝ Վ.Նազարյան
7․Կանոնակարգի քննարկում և հաստատում․
7․1․«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգ։
Զեկ․` կրթական բարեփոխումների և
վերապատրաստման կենտրոնի ղեկավար՝ Վ.Նազարյան
8․Կարգերի և կանոնակարգերի փոփոխությունների քննարկում և հաստատում․
8․1․«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Մագիստրոս» ժողովածուի հրատարակման կանոնակարգի վերաբերյալ առաջարկություններ։
8․2․«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խմբերի կանոնակարգի վերաբերյալ առաջարկություններ:
8․3․«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ձեռնարկատիրական գործունեության կանոնակարգի վերաբերյալ առաջարկություններ։
Զեկ․՝գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Վ․Հովսեփյան
8․4 «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամի ներքին կարգապահական կանոններ»-ի վերաբերյալ առաջարկություններ։
Զեկ․՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Լ.Կոստանդյան
Ծանոթություն. — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 3 օր առաջ:
բ) Որոշումների նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական— գիտ.— Գիտ.խորհուրդ –08.05.2025թ.: