ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնը 2022 թվականի մարտի 14-ից  համարել  թափուր:

Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրությունը անցկացվելու  է հասարակական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդում:

Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների (ամբիոնների, գիտական լաբորատորիաների) կողմից, պրոֆեսորադասախոսական կազմի յուրաքանչյուր անդամի կողմից կամ ինքնաառաջադրմամբ: Թեկնածուների առաջադրումը դադարեցվում է ընտրություններից 10 օր առաջ: 

Դեկանի թափուր պաշտոնի համար  դիմող անձինք  Համալսարանում գործող գործավարության կարգին համապատասխան` փակ ծրարով ընդհանուր բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ նիստի արձանագրության հիման վրա կազմված համապատասխան որոշումը, ինքնաառաջադրման դեպքում՝ ռեկտորին հասցեագրված դիմում. 

բ. կադրերի հաշվառման անձնական թերթիկ. 

գ. ինքնակենսագրություն (CV-Curriculum Vitae). 

դ. բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը. 

ե. գիտական աստիճան(ներ)ը և գիտական կոչում(ներ)ը հաստատող փաստաթղթերի պատճեն(ներ)ը.  

զ. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների հաստատված ցուցակը. 

է. պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ տվյալներ.

ը. Համալսարանի ֆակուլտետի հնգամյա զարգացման ծրագիր (հայեցակարգ)՝ փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո և տեղադրվում է ՎՊՀ պաշտոնական կայքէջում:

Դեկանի ընտրության ընթացակարգը տե’ս հետևյալ հղումով.

 Թեկնածուների  առաջադրման ժամկետն է 2022 թվականի մարտի 14-ից  ապրիլի 4-ը ներառյալ:

Հասարակական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստը  տեղի  կունենա  2022 թվականի ապրիլի 12-ին, ժամը 14:00-ին:

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը՝ 08:45-17:45, ընդմիջում՝ ժամը՝ 12:45-13:45: Հասցե՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենք, Տիգրան Մեծի 36:

14.03.2022թ.

Previous Article
Next Article