ՎՊՀ գիտական խորհրդի նիստ 10.03.22
ՎՊՀ գիտական խորհրդի մարտի 10-ի նիստի օրակարգը հաստատվեց միաձայն:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա. Խաչատրյանը ներկայացրեց 2021-25 թթ. ՎՊՀ բարելավման գործողությունների պլանի կատարման վիճակը: Ռազմավարական ծրագրի իրականացման և բարելավման գործողությունների պլանների կատարման ընթացքը մշտադիտարկելու նպատակով նախապես ստեղծվել է հանձնաժողով:
ՈւԳԸ նախագահ Տ. Օհանյանը հաղորդում տվեց ուսանողների ուսումնագիտական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ՝ նշելով 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարը ՎՊՀ ՈւԳԸ կողմից կազմակերպված սեմինարների մասին: Հաղորդումն ընդունվեց ի գիտություն:
Կրթական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Ա. Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց բակալավրի կրթական ծրագրով 2022-23 ուստարվա ընդունելության առկա և հեռակա ուսուցման համակարգերի վարձավճարների հարցը: Նախորդ տարվա վարձավճարները պահպանվեցին։
Առանձին կարգերի և կանոնակարգերի մասնակի փոփոխությունները գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց իրավաբան Մ.Սիմոնյանը: «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական տեղեկագրի հրատարակման կանոնակարգի վերաբերյալ առաջարկություններով հանդես եկավ Ֆ. Մովսիսյանը: Հարցը հաստատվեց միաձայն քվեարկությամբ: «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետի դեկանի ընտրության փոփոխված ընթացակարգը հաստատվեց քվեարկությամբ:
Ռեկտոր Ռ.Սահակյանի ներկայացմամբ հաստատվեց Հիմնադրամի գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի կազմը:
Սեփ. լրատվություն