Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալության DAAD ներկայացուցիչների այցը ՎՊՀ
Ս/թ հոկտեմբերի 22-ին ՎՊՀ էին այցելել Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալության (DAAD) ներկայացուցիչներ` Դանիել Լեպետիտը և Աննեգրետ Բայերը։ Այցի նպատակն էր ուսանողներին ու աշխատակիցներին ծանոթացնել գործակալության կողմից տրամադրվող դրամաշնորհների մասին։
Հյուրերին ողջունեց ՎՊՀ ռեկտոր դոկտոր պրոֆ․ Ռ․ Սահակյանը, որից հետո նրանք հանդիպեցին համալսարանի ուսանողների հետ՝ տեղեկացնելով գերմաներենի ամառային դասընթացների, մագիստրոսական կրթաթոշակների և ուսանողական այցերի մասին։ Պրոֆեսորադասախոսական կազմի համար գործակալության կողմից ևս առաջարկվում են գիտահետազոտական հետազոտական կրթաթոշակներ։
Օտար լեզուների և գրականության ամբիոնի աշխատակիցները ծանոթացան DAAD-ի աշխատակիցների հետ և կարևորեցին բուհի և գործակալության հետագա համագործակցության ամրապնդումը։
Հյուրերը համալսարանին նվիրեցին գրականություն գերմաներեն լեզվով, որը կգտնի իր ընթերցողին ու էլ ավելի կնպաստի գերմաներենի գիտելիքների բարելավմանը։ Համապատասխան տեղեկատվությունը՝ այստեղ։