«Համակարգչային գրաֆիկան կերպարվեստում» խորագրով ցուցահանդես ՎՊՀ գրադարանում

Մարտի 31-ին ՎՊՀ գրադարանում տեղի ունեցավ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանի նախաձեռնած «Համակարգչային գրաֆիկան կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են «Կերպարվեստ» մասնագիտության ուսանողների ստեղծագործական աշխատանքները, որոնք արվել են գրաֆիկական խմբագրիչների կիրառմամբ՝ ավանդական վրձինը փոխարինելով ժամանակակից ծրագրային գործիքներով:

Ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տարիների լավագույն աշխատանքները, որոնք արտացոլում են համակարգչային տեխնոլոգիաների և արվեստի համադրման հնարավորությունները:

Կարինե Սիրադեղյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտորին և գրադարանի անձնակազմին կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար: Նա նաև նշեց, որ այս ցուցահանդեսը յուրատեսակ հաշվետվություն է իր կատարած ուսումնամեթոդական աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկացնում ենք, որ ցուցադրված աշխատանքները ՎՊՀ գրադարանում բաց կլինեն նաև առաջիկա օրերին:

Previous Article
Next Article