Չինաստանի կրթական ծրագրերին մասնակցության հնարավորություն
Համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացած գրության՝ Չինաստանի առևտրի նախարարությունը ներկայացրել է դրամաշնորհային կրթական ծրագրեր, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.china-aibo.cn/en/info/1005/1497.htm։
Այն դիմորդներին, որոնք չեն անցնի հիմնական փուլը, չինական կողմը կարող է առաջարկել նույն համալսարանում կամ այլ ծրագրերով ուսանելու այլընտրանքային հնարավորություններ:
Մասնակցությամբ հետաքրքրված անձինք կարող են դիմել ՎՊՀ միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոն։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 30-ը:
Հեռ․՝ 094946387, 098484063
Էլ. հասցե՝ foreign@vsu.am
