CONNECT նախագծի շրջանակներում կազմակերպվող առցանց դասընթաց դասախոսների համար
Էրազմուս+ «Համալսարան-֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում կազմակերպվում է 3-րդ վերապատրաստման դասընթացը․
Դասընթացի վերնագիրը՝ Աքսելերացիա
✅ Սկիզբը՝ 20 հոկտեմբերի, 2021թ
✅ Տևողությունը՝ 5 շաբաթից ավել
✅ Դասընթացը կազմակերպող հաստատություն՝ Anthology Management, ՍՊԸ /Բուլղարիա
✅ Աշխատանքային լեզուն՝ անգլերեն
✅ Վայրը՝ թվային հարթակի տրամադրում+ZOOM
✅ Վերջաժամկետը՝ 12 հոկտեմբերի, 2021թ
ՄՈԴՈՒԼ I. Վաղ աքսելերացիոն մակարդակ․ աքսելերացիոն ծրագրերը և նրանց գործարկումը🔥
📌 Մաս ա․ Ստարտափ էկոհամակարգը և աքսելերացիոն ծրագրերը․ որոնք են աքսելերատորների տարբերությունները և ինչպես են դրանք գործում
📌 Մաս բ․ Աքսելերացիոն ծրագրի նախագծում
✅ Օրակարգ․
ՄՈԴՈՒԼ II. Վաղ աքսելերացիոն մակարդակ․ Ստարտափերի տեսակները և մենթոր-սան փոխհարաբերության ձևավորում🔥
📌 Մաս ա․ Ստարտափերի տեսակները և միտումները
📌 Մաս բ․ Սաների հետ կարիքների բացահայտում
✅ Օրակարգ․
ՄՈԴՈՒԼ III. Բարձր մակարդակի աքսելերացիա․ Գաղափարից բիզնեսի հիմնում․ձեռնարկատիրական ճամփորդություն🔥
📌 Մաս ա․ Կարիքների բացահայտում/ստարտափերի համար վավերացման մեթոդներ և մրցույթի վերլուծության հիմքեր, գրավոր հանձնարարության բացատրություն։
📌 Մաս բ․ Շուկայի սեգմենտացիա և շահույթ հետապնդող և սոցիալական ձեռնարկությունների բիզնես մոդելներ, գրավոր հանձնարարության բացատրություն։
✅ Օրակարգ․
ՄՈԴՈՒԼ IV. Բարձր մակարդակի աքսելերացիա․ Բիզնեսի գործարկում նախքան փորձարկումը, բյուջեի սահմանումը և մեկնարկը🔥
📌 Մաս ա․Ալֆա/բետտա փորձարկումից մինչև ամբողջական շուկայական մեկնարկ գրավոր հանձնարարության բացատրություն։
📌 Մաս բ․ Ֆինանսական կարիքների և տնտեսական նպատակների պլանավորում և կանխատեսում, գրավոր հանձնարարության բացատրություն։
✅ Օրակարգ․
ՄՈԴՈՒԼ V. Բարձր մակարդակի աքսելերացիա․ Ֆինանսավորման և կառավարման ավելացում🔥
📌 Մաս ա․ Ֆինանսավորման գործընթաց, ներդրումներ կատարելու պատրաստակամություն
📌 Մաս բ․ Կառավարման հիմնական ուղեցույցներ, որոնք կարևոր են սկսնակ գործարարների անխափան աշխատանքի ապահովման համար:
✅ Օրակարգ․
Նախագիծը ֆինանսավորվում է եվրոպական հանձնաժողովի կողմից (Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալություն) Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։