«Ճախրուկը» Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում

Մարտի 25-ին Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալեց Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբին, որը հիմնադրվել է Աննա և Անահիտ Մխիթարյանների կողմից:

Կարճ ժամանակում ստեղծվեց նաև «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպությունը Անուշ, Աննա և Անահիտ Մխիթարյաններըի կողմից։

Միջոցառումը տեղի ունեցավ համալսարանի լեփ-լեցուն դահլիճում՝ ներկա էին ռեկտոր Ռուստամ Սահակյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մարզպետարանի, համայնքապետարանի, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ:  

Համերգի ընթացքում տեսանյութի միջոցով «Ճախրուկի»  հիմնադիրները ներկայացրին երաժշտախմբի ստեղծման պատմությունը,  իրենց սաների առօրյան, ապրելակերպը, զբաղմունքները, նախասիրությունները, երազանքները, խոսեցին իրենց հույզերի, նպատակների ու սպասումների մասին։ Հնչեցին հայ ժողովրդական,աշուղական ամենասիրված երգերը, որոնք հուզեցին և հիացմունք պատճառեցին հանդիսատեսին։

    Միջոցառման ավարտին ռեկտոր Ռուստամ Սահակյանը համալսարանի կողմից «Ճախրուկին»  հանձնեց շնորհակալագիր  և նվիրեց Հովհ․ Թումանյանի «Հայոց լեռներում» գիրքը։ Երաժշտախմբի շնորհալի սաներն էլ  համալսարանին նվիրեցին իրենց ձեռքերով պատրաստած կավե ափսեներ։

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ ռիթմերն ու դուդուկի հնչյուններն աննկարագրելի զգացողություններ առաջացրեցին ներկաների մոտ, որոնք անմոռանալի պահեր:

Շնորհակալություն ենք հայտնում Մխիթարյան քույրերին  մարդասիրական նման գործունեություն ծավալելու համար: 

Previous Article
Next Article