«Բիայնա» երգչախմբի համերգը՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին
«Բիայնա» երգչախմբի համերգը՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին
Մայրության և գեղեցկության միամսյակի առթիվ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբը հանդես եկավ տոնական համերգով: «Բիայնա» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Հարությունյանն է: Միջոցառման ընթացքում նվագակցեց Կարինե Երիցյանը:
Համերգի սկիզբն ազդարարվեց Գուրգեն Խաչատրյանի «Մայր» ստեղծագործության կատարմամբ:
Միջոցառման երգացանկում ընդգրկված էին ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և ֆրանսերեն ստեղծագործություններ: Հանդիսատեսն ունկնդրեց երգեր Խաչատուր Ավետիսյանի, Կարա Մուրզայի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արամ Խաչատրյանի, Թաթուլ Ալթունյանի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Հովհաննես Բադալյանի, Ֆրենկելի, Կոլուայսի երգացանկերից:
Համերգի ավարտին հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը շնորհակալագրեր հանձնեց «Կերպարվեստ» և «Երաժշտություն» մասնագիտության ուսանողներին և դասախոսներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակցության համար:
Պարգևատրման արժանացան նաև «ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ՎՊՀ ուսանողների գնդակային հրաձգության» առաջնության լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները: