Վանաձորի պետական համլսարանի ներկայացուցիչները մասնակցեցին Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին

2025 թվականի նոյեմբերի 27-28-ը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը և ռեկտորի խորհրդական Գարեգին Քարհանյանը այցելել են Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարան՝ մասնակցելու համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված  միջոցառումներին:

Այցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ Բաթումիի  պետական համալսարանի ղեկավարության և ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու համալսարանների միջև առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ կրթական, գիտական և ակադեմիական շարժունության ոլորտներում հետագա համագործակցության վերաբերյալ։

Հանդիպումների ընթացքում կողմերը նաև անդրադարձել են 2025 թվականի ամռանը Բաթումիի  պետական համալսարանի ուսանողների մասնակցությանը Վանաձորի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված ամառային դպրոցին՝ կարևորելով ձեռք բերված փորձը և արձանագրելով, որ հետագայում նախատեսվում են փոխայցելություններ և համատեղ ծրագրերի իրականացում։

Previous Article
Next Article